15:21  ,  9 փետրվարի, 2014

Սոչի-2014. Սերգեյ Միքայելյանը 46-րդն է սկիատլոնում, Արթուր Եղոյանը՝ 63-րդը

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 9-ին պայքարի մեջ մտան Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը:

Դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ) մասնակցեցին Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր մրցանակային տեղեր չգրավեցին:

21-ամյա Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը եզրագիծը հատեց 63-րդը:

Այս մրցատարածությունում ոսկե մեդալ նվաճեց շվեյցարացի Դարիո Կոլոնյան, ով դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Շվեդ Մարկուս Հելեները գրավեց երկրորդ տեղը, իսկ նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն դարձավ բրոնզե մեդալակիր:

Փետրվարի 11-ին Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը կմասնակցեն սպրինտի ազատ ոճի մրցումներին: Սոչիում Հայաստանը կներկայացնեն նաեւ դահուկավազորդ Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազք, սկիատլոն՝ 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ, տղամարդիկ

1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա) - 1:08:15.4

2. Մարկուս Հելեներ (Շվեդիա) - 1:08:15.8 (+0.4)

3. Մարտին Յոնսրուդ Սունդբյու (Նորվեգիա) - 1:08:16.8 (+1.4)

46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան) - 1:13:16.6 (+5:01.2)

63. Արթուր Եղոյան (Հայաստան) - 1:17:44.5 (+9:29.1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս