Հենրիխ Մխիթարյանի դուբլն ու «Բորուսիայի» վստահ հաղթանակը Բրեմենում

20:20   8 փետրվարի, 2014

Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Բրեմենում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վերդերի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ, խաղակեսերից յուրաքանչյուրում խփելով մեկ գոլ, դարձավ դուբլի հեղինակ: 25-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 5-ի: Դորտմունդցիներից 2 գոլ խփեց նաեւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:

Միավորներ չկորցրեց նաեւ առաջատար Մյունխենի «Բավարաիան», որն արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուրնբերգի» դարպասը եւ 56 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լավագույն եռյակը եզրափակող Դորտմունդի «Բորուսիան» ունի 39 միավոր եւ 4 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերին»:

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր 

«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 1:5

Լեւենտ Այցիչեկ, 90 – Ռոբերտ Լեւանդովսկի, 26, 85, Հենրիխ Մխիթարյան, 41, 62, Մանուել Ֆրիդրիխ, 47

«Նյուրնբերգ» - «Բավարիա»՝ 0:2

Մարիո Մանջուկիչ, 18, Ֆիլիպ Լամ, 49

«Վոլֆսբուրգ» - «Մայնց»՝ 3:0

Ռիկարդո Ռոդրիգես, 60 (11մ.), Բաս Դոստ, 66, Լուիս Գուստավո, 75

«Ֆրայբուգ» - «Հոֆֆենհայմ»՝ 1:1

Ջոնաթան Շմիդ, 68 – Անտոնի Մոդեստ, 86

«Այնտրախտ» - «Բրաունշվեյգ»՝ 3:0

Յոհանես Ֆլում, 7, Ալեքսանդր Մայեր, 43, Շտեֆան Այնգեր, 44



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.