Սոչիում փետրվարի 6-ին՝ Երեւանի ժամանակով 10:00-ին, մեկնարկեցին 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Առաջին օրը կայանում են սնոուբորդի եւ գեղասահքի թիմային մրցումների նախնական փուլերը:
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին եւ կսկսվի 20:14-ին: Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին:
Սոչիում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ: Նրանք են՝ դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
NEWS.am Sport-ը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ի հավատարմագրումով կլուսաբանի Սոչիից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի