10:02 6 փետրվարի, 2014Սոչիում փետրվարի 6-ին՝ Երեւանի ժամանակով 10:00-ին, մեկնարկեցին 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Առաջին օրը կայանում են սնոուբորդի եւ գեղասահքի թիմային մրցումների նախնական փուլերը:
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին եւ կսկսվի 20:14-ին: Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին:
Սոչիում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ: Նրանք են՝ դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
NEWS.am Sport-ը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ի հավատարմագրումով կլուսաբանի Սոչիից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.