13:19  ,  13 հունվարի, 2014

Մոուրինյո. Տորեսը կարող է հանգիստ լինել

Ֆերնանդոն կարող է հանգիստ լինել: Նա գիտի, որ մտադիր չենք տրանսֆերային շուկա դուրս գալ, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ անգլիական ակումբը չի պատրաստվում ձմռանը նոր հարձակվող ձեռք բերել։ 

«Ամռանը «Չելսիի» նման ակումբը կսկսի տարբերակներ փնտրել ուժեղանալու համար, սակայն այժմ Տորեսը օգտվում է մեր աջակցությունից: Բոլոր թիմերում ցանկանում են, որպեսզի հարձակվողները գոլեր խփեն: Հիանալի է, երբ դա անում են այլ դիրքերի խաղացողները: Լեմպարդն է խփում՝ գերազանց է, Ազարը՝ հրաշալի է: Բայց սովորաբար դա հարձակվողների գործն է», - Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English