13:19 13 հունվարի, 2014Ֆերնանդոն կարող է հանգիստ լինել: Նա գիտի, որ մտադիր չենք տրանսֆերային շուկա դուրս գալ, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ անգլիական ակումբը չի պատրաստվում ձմռանը նոր հարձակվող ձեռք բերել։
«Ամռանը «Չելսիի» նման ակումբը կսկսի տարբերակներ փնտրել ուժեղանալու համար, սակայն այժմ Տորեսը օգտվում է մեր աջակցությունից: Բոլոր թիմերում ցանկանում են, որպեսզի հարձակվողները գոլեր խփեն: Հիանալի է, երբ դա անում են այլ դիրքերի խաղացողները: Լեմպարդն է խփում՝ գերազանց է, Ազարը՝ հրաշալի է: Բայց սովորաբար դա հարձակվողների գործն է», - Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.