19:07  ,  28 ապրիլի, 2012

Վլադիմիր Սարուխանյանի խայտառակ մենամարտը Թուրքիայում. վիդեո

NEWS.am Sport-ը ներկայացնում է Տրապիզում ավարտված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանի մենամարտը շոտլանդացի Ջոշ Թեյլորի հետ (տեսագրությունում կապույտ հազգեստով Սարուխանյանն է)։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում անարդար մրցավարության պայմաններում Վլադիմիր Սարուխանյանը պարտվեց 9։17 հաշվով։

Հայաստանի պատվիրակությունը բողոքարկեց արդյունքը, սակայն Սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը մերժեց պաշտոնական բողոքը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել էր. «Վլադիմիր Սարուխանյանը Տրապիզոնում չի պարտվել: Շոտլանդացի բռնցքամարտիկին մեր մարզիկը նույնիսկ «ծեծել» է: Երրորդ ռաունդից առաջ շոտլանդացուն երեք միավորի առավելություն էին տվել: Վերջին ռաունդում նա ոչ մի հարված չտվեց, բայց  նրա օգտին հաշվեցին ինը միավոր: Մենք բողոք էլ  ներկայացրեցինք, սակայն ցավոք ոչ մի օգուտ դրանից չեղավ: Նորից եմ կրկնում, Սարուխանյանը իր մրցակցին չի պարտվել: Ավելին ես ասեմ, որ Վլադիմիր Սարուխանյանը 60 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերում մեդալի հավակնորդ բռնցքամարտիկ կլիներ»:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես կգա միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացված էր չորս բռնցքամարտիկներով: Հրաչիկ Ջավախյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում