21:11  ,  25 դեկտեմբերի, 2013

Ֆյուրի. Եթե Կլիչկոն իսկապես ինձ մենամարտ առաջարկեր, կհամաձայնեի եւ կկոտրեի նրա ծնոտը

Պատրաստ եմ երդվել կյանքովս, որ Կլիչկոյի հայտարությունը կատարյալ հիմարություն է, քանի որ եթե նա իսկապես ինձ մենամարտ առաջարկեր, կհամաձայնեի եւ կկոտրեի նրա ծնոտը, եւ նա գիտի դա, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի բրիտանացի սուպերծանրքաշային անպարտելի Թայսոն Ֆյուրին՝ մեկնաբանելով ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հայտարարությունը։

«Վիտալի Կլիչկոն բռնցքամարտից հեռացավ ինձ հետ չմենամարտելու համար, իսկ այժմ նրա եղբայրն է փորձում խուսափել ինձնից։ Նրան անվանում են մեծ չեմպիոն, սակայն Վլադիմիրը չի ցանկանում մենամարտել ինձ հետ։ Այժմ մարտահրավեր եմ նետում նրան»,- բրիտանացու խոսքը մեջբերում է boxingnews.com-ը։

Ավելի վաղ գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոնը հայտարարել է, որ իր ներկայացուցիչները կապվել են Ֆյուրիի գործակալի հետ։ Կլիչկոյի խոսքով՝ բրիտանացու գործակալը նրանց պատասխանել է, որ Թայսոնը դեռ պատրաստ չէ մենամարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում