Ավստրալացի Նադեր Համդանը (43-9, 18 նոկաուտ), կլինի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (41-2, 23 նոկաուտ) մրցակիցը մայիսի 5-ին Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում կայանալիք մենամարտում: Համդանը WBO-ի ասիական-խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնն է, հաղորդում է Boxingscene-ը:
Հիժեցնենք, որ Շտիգլիցի մրցակիցը պետք է լիներ բրիտանացի Ջորջ Գրուվզը (14-0, 11 նոկաուտ), սակայն վնասվածքի պատճառով նա հրաժարվեց մենամարտից:
Եթե Շտիգլիցը հաղթի Համդանին, ապա օգոստոսին ռինգ դուրս կգա WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում