Լեւոն Արոնյանը 25-րդ պարտիան ավարտեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի (բլից) մրցաշարում՝ ոչ ոքի խաղալով կուբացի Պերես Դոմինգեսի հետ։ Շախմատիստները խաղաղ ելք կնքեցին 77-րդ քայլում։
ՖԻԴԵ-ի երկրորդ համարը 26-րդ պարտիայում սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին։ Պարտիան ավարտվեց 95-րդ քայլում։ 27-րդ պարտիայում Արոնյանը սեւերով զիջեց հոլանդացի Գիրի Անիշին։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 56-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։
27-րդ տուրից հետո Արոնյանն ունի 16.5 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը։ Մրցաշարի ավարտին մնացել է երեք պարտիա։ 28-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցն է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։
Հիշեցնենք, որ 21-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, 22-րդ պարտիայում հաղթել ամերիկացի Գատա Կամսկիին, 23-րդ եւ 24-րդ տուրերում առավելության հասել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի եւ վիետնամցի Լե Քուանգ Լիեմի նկատմամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի