Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում:
Օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.233 միավոր:
Եվրոպայի գործող չեմպիոնը որակավորման փուլում վաստակել էր նույն միավորը՝ 14.233 եւ 4-րդ տեղից դուրս եկել եզրափակիչ:
Արթուր Ավետիսյանն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:
Այս վարժությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յան Հինգյուն 14.766 միավորով:
14.333 միավորով արծաթե մեդալակիր դարձավ հույն Էլեֆտերիոս Պետրունիասը:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից այսօր աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 19-ամյա Համլետ Մանուկյանը, որն անգերազանցելի էր նժույգ թափեր վարժությունում: Այս վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ նաեւ Մամիկոն Խաչատրյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի 
18:32 , 24 հոկտեմբերի
17:23 , 24 հոկտեմբերի
13:36 , 24 հոկտեմբերի 
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի