10:36  ,  16 դեկտեմբերի, 2013

Պեկին. Լեւոն Արոնյանը հաղթեց Գատա Կամսկիին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումներում դեկտեմբերի 16-ին մեկնարկել է կայծակնային խաղի (բլից) երրորդ խաղային օրը։

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը 21-րդ պարտիայում սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Շախմատիստները խաղաղ ելք կնքեցին 51-րդ քայլում։

22-րդ տուրում շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով հաղթեց ամերիկացի Գատա Կամսկիին։ Ամերիկացին 34-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։

22-րդ տուրից հետո Արոնյանն ունի 14 միավոր եւ չինացի Հու Յիֆանին զիջում է 3 միավոր։ Հայ շախմատիստի հաջորդ մրցակիցն է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով