Պեկին. Լեւոն Արոնյանի երկու անընդմեջ պարտությունները

12:04   16 դեկտեմբերի, 2013

Լեւոն Արոնյանը 25-րդ պարտիան ավարտեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի (բլից) մրցաշարում՝ ոչ ոքի խաղալով կուբացի Պերես Դոմինգեսի հետ։ Շախմատիստները խաղաղ ելք կնքեցին 77-րդ քայլում։

ՖԻԴԵ-ի երկրորդ համարը 26-րդ պարտիայում սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին։ Պարտիան ավարտվեց 95-րդ քայլում։ 27-րդ պարտիայում Արոնյանը սեւերով զիջեց հոլանդացի Գիրի Անիշին։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 56-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։

27-րդ տուրից հետո Արոնյանն ունի 16.5 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը։ Մրցաշարի ավարտին մնացել է երեք պարտիա։ 28-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցն է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

Հիշեցնենք, որ 21-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, 22-րդ պարտիայում հաղթել ամերիկացի Գատա Կամսկիին, 23-րդ եւ 24-րդ տուրերում առավելության հասել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի եւ վիետնամցի Լե Քուանգ Լիեմի նկատմամբ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.