11:01  ,  16 դեկտեմբերի, 2013

Պեկին. Լեւոն Արոնյանն ուժեղ է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովից

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի (բլից) 23-րդ տուրում շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Թեյմուր Ռաջաբովին։ Ադրբեջանցի շախմատիստը 76-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։

ՖԻԴԵ-ի երկրորդ համարը 24-րդ պարտիայում սպիտակներով առավելության հասավ նաեւ վիետնամցի Լե Քուանգ Լիեմի նկատմամբ։ Պարտիան ավարտվեց 59-րդ քայլում։

24-րդ տուրից հետո Արոնյանն ունի16 միավոր եւ չինուհի Հու Յիֆանին զիջում է 1.5 միավոր։ Հայ շախմատիստի հաջորդ մրցակիցն է կուբացի Պերես Դոմինգեսը։

Հիշեցնենք, որ 21-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ 22-րդ պարտիայում հաղթել ամերիկացի Գատա Կամսկիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով