13:27  ,  7 դեկտեմբերի, 2013

ԱԱ-2014. Անգլիական ու իտալական մամուլը D խումբը որակել է «մահվան» (ֆոտո)

Նախօրեին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունից առավել դժգոհում են Անգլիայում եւ Իտալիայում: Այս թիմերը D խմբում են, գումարած՝ Ուրուգվայն ու Կոստա Ռիկան:

Բրիտանական The Sun-ը օգնություն է խնդրում Աստծուց. «Տեր Աստված, Անգլիան հայտնվել է մահվան խմբում: Օգնի՛ր, մեզ»:

Իտալական մամուլը եւ շոկային տրամադրություններով է ներկայացրել վիճակահանության արդյունքները:

Ամենագոհը, թերեւս, Ֆրանսիան, որը խմբային փուլում կմրցի Շվեյցարիայի, Էկվադորի եւ Հոնդուրասի հետ: «Այսպիսի վիճակահանությունը նվեր է, որը պետք է հանել փաթեթից»,- գրում է L’Equipe-ը:

A խումբ. Բրազիլիա, Խորվաթիա, Մեքսիկա, Կամերուն 

B խումբ. Իսպանիա, Հոլանդիա, Չիլի, Ավստրալիա 

C խումբ. Կոլումբիա, Հունաստան, Կոտ դ՝Իվուար, Ճապոնիա

D խումբ. Ուրուգվայ, Կոստա Ռիկա, Անգլիա, Իտալիա 

E խումբ. Շվեյցարիա, Էկվադոր, Ֆրանսիա, Հոնդուրաս

F խումբ. Արգենտինա, Բոսնիա - Հերցեգովինա, Իրան, Նիգերիա

G խումբ. Գերմանիա, Պորտուգալիա, Գանա, ԱՄՆ

H խումբ. Բելգիա, Ալժիր, Ռուսաստան, Հարավային Կորեա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով