13:27 7 դեկտեմբերի, 2013Նախօրեին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունից առավել դժգոհում են Անգլիայում եւ Իտալիայում: Այս թիմերը D խմբում են, գումարած՝ Ուրուգվայն ու Կոստա Ռիկան:
Բրիտանական The Sun-ը օգնություն է խնդրում Աստծուց. «Տեր Աստված, Անգլիան հայտնվել է մահվան խմբում: Օգնի՛ր, մեզ»:
Իտալական մամուլը եւ շոկային տրամադրություններով է ներկայացրել վիճակահանության արդյունքները:

Ամենագոհը, թերեւս, Ֆրանսիան, որը խմբային փուլում կմրցի Շվեյցարիայի, Էկվադորի եւ Հոնդուրասի հետ: «Այսպիսի վիճակահանությունը նվեր է, որը պետք է հանել փաթեթից»,- գրում է L’Equipe-ը:

A խումբ. Բրազիլիա, Խորվաթիա, Մեքսիկա, Կամերուն
B խումբ. Իսպանիա, Հոլանդիա, Չիլի, Ավստրալիա
C խումբ. Կոլումբիա, Հունաստան, Կոտ դ՝Իվուար, Ճապոնիա
D խումբ. Ուրուգվայ, Կոստա Ռիկա, Անգլիա, Իտալիա
E խումբ. Շվեյցարիա, Էկվադոր, Ֆրանսիա, Հոնդուրաս
F խումբ. Արգենտինա, Բոսնիա - Հերցեգովինա, Իրան, Նիգերիա
G խումբ. Գերմանիա, Պորտուգալիա, Գանա, ԱՄՆ
H խումբ. Բելգիա, Ալժիր, Ռուսաստան, Հարավային Կորեա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.