11:55  ,  7 դեկտեմբերի, 2013

Կլիչկոն եւ Պովետկինը՝ Ֆյուրիի ամանորյա երազանքների ցուցակում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի անպարտելի բրիտանացի սուպերծանրքաշային Թայսոն Ֆյուրին հայտնել է, որ վերադարձել է մեծ սպորտ։ Նոյեմբերին նա հայտարարել էր, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։ Սակայն բրիտանացին հրապարակել է այն բռնքամարտիկների անունները, որոնց հետ ցանկանում է մենամարտել 2014-ին։

«Մտածում եմ վերադառնալու մասին՝ սուպերծանրքաշային դիվիզիոնը ցնցելու համար։ Այս բռնցքամարտիկներին ցանկանում եմ նվեր ստանալ Ամանորին. Կլիչկո, Ուայլդեր, Չառ, Չիսորա, Ռուիս, Ջենինգս, Բրաուն, Արեոլա, Ադամեկ, Պուլեւ, Պովետկին, Սթիվերն։ Խնդրում եմ Սանտա Կլաուս, ես լավ տղա կլինեմ»,- գրել է Ֆյուրին Twitter-ի իր էջում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում