11:55 7 դեկտեմբերի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի անպարտելի բրիտանացի սուպերծանրքաշային Թայսոն Ֆյուրին հայտնել է, որ վերադարձել է մեծ սպորտ։ Նոյեմբերին նա հայտարարել էր, որ ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։ Սակայն բրիտանացին հրապարակել է այն բռնքամարտիկների անունները, որոնց հետ ցանկանում է մենամարտել 2014-ին։
«Մտածում եմ վերադառնալու մասին՝ սուպերծանրքաշային դիվիզիոնը ցնցելու համար։ Այս բռնցքամարտիկներին ցանկանում եմ նվեր ստանալ Ամանորին. Կլիչկո, Ուայլդեր, Չառ, Չիսորա, Ռուիս, Ջենինգս, Բրաուն, Արեոլա, Ադամեկ, Պուլեւ, Պովետկին, Սթիվերն։ Խնդրում եմ Սանտա Կլաուս, ես լավ տղա կլինեմ»,- գրել է Ֆյուրին Twitter-ի իր էջում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.