23:52  ,  4 դեկտեմբերի, 2013

Գերմանիայի Գավաթ. Լեւերկուզենի «Բայերը» շարժվում է առաջ

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Ֆրայբուրգին»։

Հյուրերի կիսապաշտպան Ռոբի Կրուզեն խաղի 1-ին րոպեին բացել է հանդիպման հաշիվը։ 18 րոպե անց հաշիվը հավասարեցրել է Մատիաս Գինտերը։ 77-րդ րոպեին հյուրերի գերմանացի կիսապաշտպան Էմրե Կանը հաղթանակ է պարգեւել իր թիմին։

«Վոլֆսբուրգը» սեփական խաղադաշտում  2։1 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին»։ Տանտերերը մինչեւ 66-րդ րոպեն պարտվում էին 0։1 հաշվով, սակայն կարողացել են նախ հավասարեցնել հաշիվը, իսկ հանդիպման վերջին րոպեներին Իվիցա Օլիչը դարձել է հաղթական գոլի հեղինակ։

«Բայերի» եւ «Վոլֆսբուրգի» հաջորդ մրցակիցները կորոշվեն վիճակահանության արդյունքում:

Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 1:2

Մատիաս Գինտեր 19 – Ռոբի Կրուզե 1, Էմրե Կան, 77

«Վոլֆսբուրգ» - «Ինգոլշտադտ»՝ 2:1

Նալդո, 66, Իվիցա Օլիչ, 89 - Կաիբու 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով