17:17  ,  4 դեկտեմբերի, 2013

Գվարդիոլա. «Աուգսբուրգի» հետ խաղը նման է եզրափակիչի

Այո, դեռ պետք է մասնակցենք աշխարհի ակումբային առաջնությանը, սակայն ինձ համար այս հանդիպումն ամենակարեւորն է մինչեւ ձմեռային դադարը. սա եզրափակիչ է, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Իսպանացի մասնագետը խոսել է ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Աուգսբուրգի» հետ հանդիպման մասին։

«Ընդամենը մեկ հանդիպում, որում կարող է ամեն ինչ պատահել, հատկապես՝ «Աուգսբուրգի» նման թիմի հետ խաղում։ Մրցակիցը շատ մարտունակ եւ ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է։ Նրանք շատ լավ են հակագրոհում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։

«Աուգսբուրգ» - «Բավարիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով 23։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում