ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության զամբյուղների կազմերը:
Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած 32 թիմերը կբաժանվեն 8 խմբերի: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին:
Առաջին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Բելգիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Բրազիլիա:
Երկրորդ զամբյուղ. Կոտ դ՛Իվուար, Նիգերիա, Կամերուն, Գանա, Ալժիր, Չիլի, Էկվադոր:
Երրորդ զամբյուղ. ԱՄՆ, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Ճապոնիա, Իրան, Ավստրալիա, Հարավային Կորեա:
Չորրորդ զամբյուղ. Ռուսաստան, Խովաթիա, Հունաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Անգլիա, Իտալիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ֆրանսիա:
Վիճակահանության ժամանակ չորրորդ զամբյուղի թիմերից մեկը կտեղափոխվի երկրորդ զամբյուղ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի