ՖԻՖԱ. Աշխարհի առաջնության վիճակահանության զամբյուղները

20:24   3 դեկտեմբերի, 2013

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության զամբյուղների կազմերը:

Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած 32 թիմերը կբաժանվեն 8 խմբերի: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին:

Առաջին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Բելգիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Բրազիլիա:

Երկրորդ զամբյուղ. Կոտ դ՛Իվուար, Նիգերիա, Կամերուն, Գանա, Ալժիր, Չիլի, Էկվադոր:

Երրորդ զամբյուղ. ԱՄՆ, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Մեքսիկա, Ճապոնիա, Իրան, Ավստրալիա, Հարավային Կորեա:

Չորրորդ զամբյուղ. Ռուսաստան, Խովաթիա, Հունաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Անգլիա, Իտալիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ֆրանսիա:

Վիճակահանության ժամանակ չորրորդ զամբյուղի թիմերից մեկը կտեղափոխվի երկրորդ զամբյուղ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.