Եթե մինչեւ դեկտեմբերի 8-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի թիմերը համաձայնության չհասնեն մենամարտի հեռարձակման հարցում, ապա հեռարձակման իրավունքը կդրվի աճուրդի, հաղորդում է Bild-ը: Շտիգլիցը հեռարձակման պայմանագիր ունի Sat.1-ի, իսկ Աբրահամը՝ ARD-ի հետ:
Բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնության հասնելու հույսերը քիչ են: Չեմպիոնական մենամարտը նախատեսված է 2014թ. փետրվարի 1-ին (շաբաթ օր): Կողմերը ցանկանում են մենամարտն անցկացնել մինչեւ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարը, որը փետրվարի 7-ին է: Մենամարտը կլինի երրորդը Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ: Առաջինում հաղթել է Աբրահամը, երկրորդում՝ Շտիգլիցը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի