16:08 30 նոյեմբերի, 2013Եթե մինչեւ դեկտեմբերի 8-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի թիմերը համաձայնության չհասնեն մենամարտի հեռարձակման հարցում, ապա հեռարձակման իրավունքը կդրվի աճուրդի, հաղորդում է Bild-ը: Շտիգլիցը հեռարձակման պայմանագիր ունի Sat.1-ի, իսկ Աբրահամը՝ ARD-ի հետ:
Բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնության հասնելու հույսերը քիչ են: Չեմպիոնական մենամարտը նախատեսված է 2014թ. փետրվարի 1-ին (շաբաթ օր): Կողմերը ցանկանում են մենամարտն անցկացնել մինչեւ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարը, որը փետրվարի 7-ին է: Մենամարտը կլինի երրորդը Աբրահամի եւ Շտիգլիցի միջեւ: Առաջինում հաղթել է Աբրահամը, երկրորդում՝ Շտիգլիցը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.