Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը չի բացառել 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումների մեկնարկային ժամերի փոփոխություն, թեեւ չէր ցանկանա դա անել, հաղորդում է espndeportes.espn.go.com-ը: Ֆուտբոլիստների արհմիությունը անհանգստություն է հայտնել, որ որոշ հանդիպումներ մեկնարկելու են տեղի ժամանակով 13:00-ին, իսկ Ֆորտալեզայում, Նատալում, Ռեսիֆիում եւ Սալվադորում այդ ժամին օդի ջերմաստիճանը հասնում է 32-ի, թեեւ Հարավային կիսագնդի ձմռանը:
«Ժամանակացույցն ընդունվել է, սակայան դեռ վերջնական չի հաստատվել: Բրազիլիան մեծ երկիր է: Հյուսիսային եւ հարավային քաղաքների կլիմայական տարբերությունները մեծ են: Սակայն կարծում եմ՝ հավաքականները սովոր են այդպիսի փոփոխական պայմանների»,- ասել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Մայքլ Դ՝Հուգը:
Աշխարհի առաջնության հանդիպումների մեկնարկային ժամեր կլինեն 13:00-ն, 16:00-ն, 17:00-ն եւ 19:00-ն: Ռիո դե Ժանեյրոն Երեւանից հետ է 6 ժամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի