15:28 30 նոյեմբերի, 2013Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը չի բացառել 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումների մեկնարկային ժամերի փոփոխություն, թեեւ չէր ցանկանա դա անել, հաղորդում է espndeportes.espn.go.com-ը: Ֆուտբոլիստների արհմիությունը անհանգստություն է հայտնել, որ որոշ հանդիպումներ մեկնարկելու են տեղի ժամանակով 13:00-ին, իսկ Ֆորտալեզայում, Նատալում, Ռեսիֆիում եւ Սալվադորում այդ ժամին օդի ջերմաստիճանը հասնում է 32-ի, թեեւ Հարավային կիսագնդի ձմռանը:
«Ժամանակացույցն ընդունվել է, սակայան դեռ վերջնական չի հաստատվել: Բրազիլիան մեծ երկիր է: Հյուսիսային եւ հարավային քաղաքների կլիմայական տարբերությունները մեծ են: Սակայն կարծում եմ՝ հավաքականները սովոր են այդպիսի փոփոխական պայմանների»,- ասել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Մայքլ Դ՝Հուգը:
Աշխարհի առաջնության հանդիպումների մեկնարկային ժամեր կլինեն 13:00-ն, 16:00-ն, 17:00-ն եւ 19:00-ն: Ռիո դե Ժանեյրոն Երեւանից հետ է 6 ժամ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.