Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Գեւորգ Ղազարյանը նոյեմբերի 26-ին 2 տարվա պայմանագիր է կնքել Կարագանդայի «Շախտյորի» հետ, հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:
Ղազախական ակումբը Դոնեցկի «Մետալուրգից» գնել է 25-ամյա Ղազարյանի տրանսֆերային իրավունքը: Ղազախստանի ավարտված առաջնությունում նա Կարագանդայի թիմում հանդես էր գալիս վարձավճարով:
Հիշեցնենք, որ այս տարի Ղազարյանը «Շախտյորի» կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր, ինչպես նաեւ մասնակցում է Եվրոպայի լիգայի խմբային փուլին: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Սլովակիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով աշխատում է ղազախական «Կայրաթում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի
15:22 , 27 հոկտեմբերի 
15:08 , 27 հոկտեմբերի
14:10 , 27 հոկտեմբերի 
13:29 , 27 հոկտեմբերի