19:07  ,  10 նոյեմբերի, 2013

Գեւորգ Ղազարյանը «Շախտյորի» կազմում դարձավ Ղազախստանի գավաթակիր

Կարագանդայի «Շախտյորը» դարձավ ֆուտբոլի Ղազախստանի 2013թ. գավաթակիր: Եզրափակիչում Կարագանդայի թիմը նվազագույն հաշվով հաղթեց «Տարազին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Շախտյորի» կազմում փոխարինման դուրս եկավ խաղի վերջնամասում: Այս հաղթանակի շնորհիվ «Շախտյորը» նվաճեց Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր:

Աստանայում կայացած եզրափակիչին ներկա են եղել 24500 երկրպագուներ, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Ղազարյանը վարձավճարով է հանդես գալիս Կարագանդայի թիմում: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում