Pepsi ընկերությունը ներողություն է խնդրել զովացուցիչ ըմպելիքի գովազդում Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պատկերով տիկնիկ օգտագործելու համար, հաղորդում է Mirror-ը։
Գովազդային արշավն օգտագործվել է ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության անցումային փուլի՝ Շվեդիա - Պորտուգալիա հանդիպումից առաջ։ Գովազդային պաստառում Ռոնալդուի պատկերով տիկնիկը պառկած էր երկաթգծի վրա եւ սպասում էր գնացքին։
Հիշեցնենք, որ շվեդների հետ պատասխան խաղում 28-ամյա պորտուգալացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի