12:14 21 նոյեմբերի, 2013Pepsi ընկերությունը ներողություն է խնդրել զովացուցիչ ըմպելիքի գովազդում Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պատկերով տիկնիկ օգտագործելու համար, հաղորդում է Mirror-ը։
Գովազդային արշավն օգտագործվել է ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության անցումային փուլի՝ Շվեդիա - Պորտուգալիա հանդիպումից առաջ։ Գովազդային պաստառում Ռոնալդուի պատկերով տիկնիկը պառկած էր երկաթգծի վրա եւ սպասում էր գնացքին։
Հիշեցնենք, որ շվեդների հետ պատասխան խաղում 28-ամյա պորտուգալացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.