Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը 48 կգ քաշայինների պայքարում 3:0 հաշվով պարտության է մատնել իռլանդացի Ջոն Քոնոր Քուինին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Առաջին մենամարտը հաղթանակով է ավարտել նաեւ 70 կգ քաշային Վարդան Քոսյանը, որը պարտության է մատնել մոլդովացի Արթուր Կուդելինին:
57 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը պարտություն է կրել հենց առաջին մենամարտում: Մրցակիցը մոլդովացի Դորին Բուքսան էր:
66 կգ քաշային Հովհաննես Առաքելյանը մեկնարկային մենամարտում պարտվել է բելառուս Սավա Պարշաեւին:
+80 կգ քաշային կարգում Գնել Մուրադյանը պարտվել է ուկրաինացի Վյաչեսլավ Գավրիլյուկին եւ դուրս է մնացել պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի