14:58  ,  1 նոյեմբերի, 2013

Պովետկին. Կլիչկոյի հետ ռեւանշ-մենամարտը կկայանա 2014-ին

Ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը «Բռնցքամարտի տարածք» հաղորդման եթերում հայտարարել է, որ հույս ունի ռեւանշ մենամարտ անցկացնել գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ։

«Կարծում եմ, որ երկու կամ երեք մենամարտի ընթացքում կկարողանամ ձեռք բերել պաշտոնական հավակնորդի կարգավիճակ, եւ Կլիչկոյի հետ մենամարտն այնպայման կկայանա հաջորդ տարի»,- Պովետկինի խոսքը մեջբերում է Boxingnews.com-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած մենամարտում 37-ամյա ուկրաինացին Պովետկինին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում