14:58 1 նոյեմբերի, 2013Ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը «Բռնցքամարտի տարածք» հաղորդման եթերում հայտարարել է, որ հույս ունի ռեւանշ մենամարտ անցկացնել գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ։
«Կարծում եմ, որ երկու կամ երեք մենամարտի ընթացքում կկարողանամ ձեռք բերել պաշտոնական հավակնորդի կարգավիճակ, եւ Կլիչկոյի հետ մենամարտն այնպայման կկայանա հաջորդ տարի»,- Պովետկինի խոսքը մեջբերում է Boxingnews.com-ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած մենամարտում 37-ամյա ուկրաինացին Պովետկինին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.