Եվրո-2012-ից առաջ ֆրանսիական մամուլն ուշադիր հետեւում է ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղին: Le Figaro-ն վերլուծում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի խաղը: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանն այս պահին նշում է Ֆրանկ Ռիբերիի եւ Քարիմ Բենզեմայի փայլուն խաղը:
Բենզեման խաղում է Արքայական ակումբի հիմնական կազմում եւ վայելում է Ժոզե Մոուրինյոյի վստահությունը: Բենզեման հրաշալի խաղաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ու, թերեւս, լավագույնն էր մադրիդցիների կազմում: Բենզեմայի դրական կողմերից է այն, որ նա չի բավարարվում ռմբարկուի դիրքով եւ մշտապես տեղաշարժվում է` փորձելով օգտակար լինել բոլոր դիրքերում: Բենզեման համագործակցում է Ռոնալդուի եւ Օզիլի հետ: Հենց նրա մարտավարական որոշումներից է կախված, թե ով դուրս կգա հարվածային դիրք` Ռոնալդուն կամ Դի Մարիան:
Բենզեմայի նման մտածող ֆուտբոլիստն անգին է Ֆրանսիայի հավաքականի համար: Եվրո-2012-ի ժամանակ Լորան Բլանը, հավանաբար, շեշտը կդնի հենց Բենզեմայի հարձակողական որակների վրա: Ռիբերիի հետ հաջող համագործակցության դեպքում Ֆրանսիայի հավաքականը կարող է դառնալ եվրոպական տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի