11:51 23 ապրիլի, 2012Եվրո-2012-ից առաջ ֆրանսիական մամուլն ուշադիր հետեւում է ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղին: Le Figaro-ն վերլուծում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի խաղը: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանն այս պահին նշում է Ֆրանկ Ռիբերիի եւ Քարիմ Բենզեմայի փայլուն խաղը:
Բենզեման խաղում է Արքայական ակումբի հիմնական կազմում եւ վայելում է Ժոզե Մոուրինյոյի վստահությունը: Բենզեման հրաշալի խաղաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ու, թերեւս, լավագույնն էր մադրիդցիների կազմում: Բենզեմայի դրական կողմերից է այն, որ նա չի բավարարվում ռմբարկուի դիրքով եւ մշտապես տեղաշարժվում է` փորձելով օգտակար լինել բոլոր դիրքերում: Բենզեման համագործակցում է Ռոնալդուի եւ Օզիլի հետ: Հենց նրա մարտավարական որոշումներից է կախված, թե ով դուրս կգա հարվածային դիրք` Ռոնալդուն կամ Դի Մարիան:
Բենզեմայի նման մտածող ֆուտբոլիստն անգին է Ֆրանսիայի հավաքականի համար: Եվրո-2012-ի ժամանակ Լորան Բլանը, հավանաբար, շեշտը կդնի հենց Բենզեմայի հարձակողական որակների վրա: Ռիբերիի հետ հաջող համագործակցության դեպքում Ֆրանսիայի հավաքականը կարող է դառնալ եվրոպական տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.