13:15  ,  29 հոկտեմբերի, 2013

Թոմաս Հենեկե. Գյոտցեն լավն է, սակայն Մխիթարյանը ոչնչով չի զիջում նրան

Համաձայն եմ Յուրգեն Կլոպի՝ «Շալկեի» հետ հանդիպումից հետո արած հայտարարության հետ, որ «Բորուսիայի» երրորդ գոլը համաշխարհային մակարդակի էր, «Спорт эксперсс»-ին տված հարցազրույցում ասել է գերմանական Kicker պարբերականի լրագրող Թոմաս Հենեկեն։ Նա անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Շալկեի» դեմ մրցավեճում ցուցադրած խաղին։

«Ֆանտաստիկ անցում էր Մխիթարյանի կատարմամբ. նա ստացավ գնդակը, վազեց 70-ից 80 մետր եւ դիպուկ փոխանցում կատարեց Բլաշչիկովսկուն։ Հիանալի է։ Գոլը գրանցվեց հանդիպման վերջնամասում, սակայն զարմանալի ոչինչ չկա։ Հիշում եմ նրա հետ առաջին խոսակցությունս։ Հենրիխն ասում էր, որ կարող է շատ երկար վազել, կարելի է ասել, որ նա կատարեց խոստումը։ Մխիթարյանը 82-րդ րոպեին վազում էր այնպես, ինչպես 15-րդ րոպեին։ Նա ֆենոմեն է, ֆուտբոլային ադամանդ։

Կարծում եմ, որ Հենրիխը բավական արդյունավետ է գործում։ Ուկրաինայի առաջնությունում նա չափազանց շատ գոլերի եւ գոլային փոխանցումների հեղինակ էր դառնում։ Կարծում եմ, որ նա իր աշխատանքը հիանալի է կատարում։ «Բորուսիայում» կիսապաշտպանը հիանալի խաղ է ցուցադրում։ Նա շատ արագ հարմարվեց նոր թիմի խաղաոճին։ Առաջին հանդիպումներում Մխիթարյանը խաղում էր այնպես, կարծես 2-3 տարի հանդես է գալիս «Բորուսիայում»։ Հավատացեք, որ շատ հազվադեպ է լինում, որ Դորտմունդում նորեկը նման արագությամբ է հարմարվում նոր ակումբին։ Չեմ կարող պատկերացնել, որ Հենրիխը երջանիկ չէ, քանի որ խաղում է «Բորուսիայի» նման թիմի հիմնական կազմում եւ մեծ դերակատարում ունի թիմի խաղում։

Ղեկավարությունը նրանից շատ գոհ է։ Յուրգեն Կլոպը նույնիսկ մեկ անգամ ասաց, որ Մխիթարյանը թիմի զենքն է, քանի որ նա շատ արագ է, ունի հիանալի տեխնիկա եւ լավ է եզրափակում գրոհները։ Նրան սիրում են նաեւ որպես մարդ։ Կարծում եմ, որ գերմանական ակումբի ղեկավարությունից ոչ ոք չի զղջացել նրա համար 27 միլիոն եվրո են վճարելու համար։Դորտմունդում ոչ ոք այլեւս չի խոսում Գյոտցեի մասին։ Այո, Մարիոն լավն է, սակայն այժմ թիմում է այնպիսի մի ֆուտբոլիստ, ով չի զիջում Գյոտցեին։ Մխիթարյանը շատ երիտասարդ է։ Նրան սիրում են երկրպագուները, քանի որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը շատ ժպտերես է։ Թիմում նրան շատ են սիրում։ Կլոպը սիրում է նրան նաեւ այն բանի համար, որ Հենրիխն ունիվերսալ ֆուտբոլիստ է»,- ասել է Հենեկեն։

Հիշեցնենք, որ Մխիթարայնն կիսապաշտպանն ընդգրկվել էր Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով