18:34  ,  28 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Հայաստանի հավաքականի խաղացողը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում ընթացող հարցման առաջատարն է:

«Շալկեի» դեմ խաղում «Բորուսիայի» հայ կիսապաշտպանը մասնակցեց դորտմունդցիների բոլոր՝ 3 գոլային գրոհներին՝ կատարելով 2 գոլային փոխանցում: Հենրիխը վազեց 12.1 կմ եւ լավագույններից էր խաղադաշտում»,- գրում է bundesliga.com-ը:

Հիշեցնենք, որ Bild-ի, Kicker-ի, Bundesliga.de-ի եւ Goal.com-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել էր Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Գելզենկիրխենի «Շալկեին» դեմ խաղում նա խաղացել էր 90 րոպե՝ անցկացնելով լավագույն հանդիպումներից մեկը Դորտմունդի թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում