«Радио Спорт»-ի գլխավոր խմբագիր, «НТВ-Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Արուստամյանը պատմել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խելահեղ առաջարկ է ստացել Մախաչկալայի «Անժիից»։
«Մխիթարյանն «Անժիից» առաջարկ էր ստացել։ Այն պարզապես խելահեղ էր։ Սակայն նրա համար առաջնայինը ֆուտբոլն է։ Հենրիխը ցանկանում էր խաղալ առաջատար առաջնությունում»,- Առուստամյանի խոսքը մեջբերում է «Советский Спорт»-ը։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 8 հանդիպման, դարձել երեք գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 2013-ին Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբ է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»: «Բորուսիան» Մխիթարյանին ձեռք բերելու համար վճարել է 27.5 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի