13:59 28 հոկտեմբերի, 2013«Радио Спорт»-ի գլխավոր խմբագիր, «НТВ-Плюс» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Արուստամյանը պատմել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խելահեղ առաջարկ է ստացել Մախաչկալայի «Անժիից»։
«Մխիթարյանն «Անժիից» առաջարկ էր ստացել։ Այն պարզապես խելահեղ էր։ Սակայն նրա համար առաջնայինը ֆուտբոլն է։ Հենրիխը ցանկանում էր խաղալ առաջատար առաջնությունում»,- Առուստամյանի խոսքը մեջբերում է «Советский Спорт»-ը։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 8 հանդիպման, դարձել երեք գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 2013-ին Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբ է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»: «Բորուսիան» Մխիթարյանին ձեռք բերելու համար վճարել է 27.5 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.