Ռուսաստանցի ֆուտբոլային վերլուծաբան Եվգենի Լովչեւը «Ֆուտբոլի ժամ» հեռուստահաղորդման եթերում հայտարարել է, որ Մոսկվայի «Սպարտակը» հրավիրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Սպարտակի» ղեկավարներից մեկը Մխիթարյանին դատարկ թուղթ տվեց՝ ասելով գրի՛ր ցանկացած գումար։ Մխիթարյանը պատասխանեց, որ ցանկանում է խաղալ այնտեղ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Առաջին աղբյուրից եմ պատմում դա»,- Լովչեւի խոսքը մեջբերում է «Советский Спорт»-ը։
Հիշեցնենք, որ 2013-ին Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը գերմանական ակումբ է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»: «Բորուսիան» Մխիթարյանին ձեռք բերելու համար վճարել է 27.5 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում