Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (38-4, 28 KO) WBO Intercontinental գոտու համար մենամարտում վստահ հաղթանակ տարավ 29-ամյա իտալացի Ջովանի Դե Կարոլիսի (20-5 10 KO) նկատմամբ: Դե Կարոլիսը ոչ մի լուրջ հարված կատարել չկարողացավ: Մեծ ակտիվություն չէր ցուցաբերում նաեւ Աբրահամը: Մենամարտը ստուգողական էր եւ Աբրահամը 12 ռաունդից հետո հաղթեց 120:108, 119:109, 119:109 հաշվով:
Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի