Արթուր Աբրահամի անվիճելի հաղթանակը

02:54   27 հոկտեմբերի, 2013

Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (38-4, 28 KO) WBO Intercontinental գոտու համար մենամարտում վստահ հաղթանակ տարավ 29-ամյա իտալացի  Ջովանի Դե Կարոլիսի (20-5 10 KO) նկատմամբ: Դե Կարոլիսը ոչ մի լուրջ հարված կատարել չկարողացավ: Մեծ ակտիվություն չէր ցուցաբերում նաեւ Աբրահամը: Մենամարտը ստուգողական էր եւ Աբրահամը 12 ռաունդից հետո հաղթեց 120:108, 119:109, 119:109 հաշվով:

Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.