«Պատրատ եմ մենամարտին», Ֆեյսբուքի իր էջում գրել է սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որն այս գիշեր Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում WBO Intercontinental գոտու համար կմենամարտի իտալացի Ջիոավանի Դե Կարոլիսի հետ: Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 01.00-ին եւ կլինի հայկական Առաջին ալիքի եթերում:
Vivaro հայաստանյան բուքմեյքերական գրասենյակը Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատում է 1.10 գործակցով: Դե Կարոլիսի հաղթանակի գործակիցը 5.50 է: Ոչ ոքին ունի 30.00 գործակից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայացած կշռման պաշտոնական արարողությունում հայ բռնցքամարտիկը ծանր է եղել մրցակցից: Դե Կարոլիսի քաշն է 75.6 կգ, իսկ Արթուր Աբրահամինը՝ 76.2 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի