16:17 26 հոկտեմբերի, 2013«Պատրատ եմ մենամարտին», Ֆեյսբուքի իր էջում գրել է սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որն այս գիշեր Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում WBO Intercontinental գոտու համար կմենամարտի իտալացի Ջիոավանի Դե Կարոլիսի հետ: Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 01.00-ին եւ կլինի հայկական Առաջին ալիքի եթերում:
Vivaro հայաստանյան բուքմեյքերական գրասենյակը Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատում է 1.10 գործակցով: Դե Կարոլիսի հաղթանակի գործակիցը 5.50 է: Ոչ ոքին ունի 30.00 գործակից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայացած կշռման պաշտոնական արարողությունում հայ բռնցքամարտիկը ծանր է եղել մրցակցից: Դե Կարոլիսի քաշն է 75.6 կգ, իսկ Արթուր Աբրահամինը՝ 76.2 կգ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.