16:17  ,  26 հոկտեմբերի, 2013

Արթուր Աբրահամ. Պատրաստ եմ մենամարտին (ֆոտո)

«Պատրատ եմ մենամարտին», Ֆեյսբուքի իր էջում գրել է սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որն այս գիշեր Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում WBO Intercontinental գոտու համար կմենամարտի իտալացի  Ջիոավանի Դե Կարոլիսի հետ: Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 01.00-ին եւ կլինի հայկական Առաջին ալիքի եթերում:

Vivaro հայաստանյան բուքմեյքերական գրասենյակը Արթուր Աբրահամի հաղթանակը գնահատում է 1.10 գործակցով: Դե Կարոլիսի հաղթանակի գործակիցը 5.50 է: Ոչ ոքին ունի 30.00 գործակից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայացած կշռման պաշտոնական արարողությունում հայ բռնցքամարտիկը ծանր է եղել մրցակցից: Դե Կարոլիսի քաշն է 75.6 կգ, իսկ Արթուր Աբրահամինը՝ 76.2 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում