Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացել է սուպերմիջին քաշային կարգում WBO Intercontinental կոչման համար մենամարտի մասնակիցներ Արթուր Աբրահամի եւ իտալացի Ջիոավանի Դե Կարոլիսի կշռման պաշտոնական արարողությունը (տեսանյութ): Հայ բռնցքամարտիկը ծանր է մրցակցից: Դե Կարոլիսի քաշն է 75.6 կգ, իսկ Արթուր Աբրահամինը՝ 76.2 կգ:
Մենամարտը կկայանա հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի