21:14 25 հոկտեմբերի, 2013Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացել է սուպերմիջին քաշային կարգում WBO Intercontinental կոչման համար մենամարտի մասնակիցներ Արթուր Աբրահամի եւ իտալացի Ջիոավանի Դե Կարոլիսի կշռման պաշտոնական արարողությունը (տեսանյութ): Հայ բռնցքամարտիկը ծանր է մրցակցից: Դե Կարոլիսի քաշն է 75.6 կգ, իսկ Արթուր Աբրահամինը՝ 76.2 կգ:
Մենամարտը կկայանա հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.