19:28  ,  23 հոկտեմբերի, 2013

Արթուր Աբրահամ. Պատրաստվում եմ մարդկանց լավ մենամարտ առաջարկել (ֆոտո)

Լավ է, որ վերադարձա Օլդենբուրգ, 29-ամյա իտալացի Ջիովանի Դե Կարոլիսի (20-4, 10) հետ մենամարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (37-4, 28)։

«Այստեղ եմ առաջին անգամ անցկացրել աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանությունը։ Մարդիկ այստեղ միշտ ուրախ են լավ մենամարտ դիտել։ Պատրաստվում եմ դա առաջարկել նրանց»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene.com-ը։

Հիշեցնենք, որ մենամարտը կկայանա հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում