19:28 23 հոկտեմբերի, 2013Լավ է, որ վերադարձա Օլդենբուրգ, 29-ամյա իտալացի Ջիովանի Դե Կարոլիսի (20-4, 10) հետ մենամարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (37-4, 28)։
«Այստեղ եմ առաջին անգամ անցկացրել աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանությունը։ Մարդիկ այստեղ միշտ ուրախ են լավ մենամարտ դիտել։ Պատրաստվում եմ դա առաջարկել նրանց»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene.com-ը։
Հիշեցնենք, որ մենամարտը կկայանա հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.