Լավ է, որ վերադարձա Օլդենբուրգ, 29-ամյա իտալացի Ջիովանի Դե Կարոլիսի (20-4, 10) հետ մենամարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (37-4, 28)։
«Այստեղ եմ առաջին անգամ անցկացրել աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանությունը։ Մարդիկ այստեղ միշտ ուրախ են լավ մենամարտ դիտել։ Պատրաստվում եմ դա առաջարկել նրանց»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxingscene.com-ը։
Հիշեցնենք, որ մենամարտը կկայանա հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի